9537 դիտում
10:59 28-01-2017
Գայանե Սողոմոնյանը սեփականաշնորհված դպրոցներում մասնաբաժին չունի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժինը երեկ պատասխանել Է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին վերաբերող մեր հարցերին։ Մենք փորձել էինք տեղեկանալ, թե 2009 թվականից, այսինքն այդ պաշտոնում Գ. Սողոմոնյանի նշանակվելուց հետո քանի դպրոց է սեփականաշնորհվել։ Եվ արդյոք տիկին Սողոմոնյանը սեփականաշնորհված դպրոցներում մասնաբաժին ունի։
Քաղաքապետարանի պատասխանից պարզվում է, որ «Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցների շենքերը եղել և շարունակում են մնալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինման տակ, հետևաբար դրանց հետ կապված գործառույթները ևս կարող են իրականացվել բացառապես տվյալ կառույցի կողմից»։ «Գ. Սողոմոնյանը չի հանդիսացել և չի հանդիսանում որևէ դպրոցի շենքի ամբողջական կամ մասնակի սեփականատեր»,- նշված է պատասխանի մեջ։
Ինչ վերաբերում է «Վարդանանք» կրթահամալիրի հետ Գ. Սողոմոնյանի առնչությանը, քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նա հանդիսանում է տվյալ կրթահամալիրի հիմնադիրը, ինչն օրենքով արգելված չէ։ «Կրթահամալիրի շենքի հետ կապված էլ, տեղեկացնում ենք, որ այն վարձակալվել է 2013 թվականին «Անժելա Հարությունյանի անվան Ալմանախ կրթահամալիր» ՍՊԸ-ից»,- հավելում է քաղաքապետարանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
26293 դիտում
16:56 24-01-2017
Գայանե Սողոմոնյանը և իր որդին դադարեցրել են անդամակցությունը ՀՀԿ-ին
1330 դիտում
22:31 26-11-2021
ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ում ձեռք է բերել զգալի փոքրամասնային մասնաբաժին
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
931 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1243 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»