211652_close_icon
views-count3784 դիտում article-date 19:38 28-01-2017

Դոնալդ Թրամփն ու Մեքսիկայի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Ինչպես հաղորդում են ամերիկյան պարբերականներն ու լրատվական գործակալությունները, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նիետոյի հետ։ Աղբյուրները նշում են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Թրամփի նոր աղմկահարույց որոշումը, ըստ որի պետք է պատ կառուցվի Ամերիկայի և Մեքսիկայի սահմանագծին։ Հիշեցնենք, որ Մեքսիկայում ակտիվիստների մի խումբ արշավ է սկսել ԱՄՆ-ի դեմ՝ կոչ անելով բոյկոտել ամերիկյան ապրանքների ներմուծումը երկիր։

Նմանատիպ նյութեր