211652_close_icon
views-count4523 դիտում article-date 09:36 05-02-2017

Թրամփն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն: Պորոշենկոն շնորհավորել է Թրամփին երդմնակալության կապակցությամբ և կոչ է արել ակտիվացնել ԱՄՆ նոր վարչակազմի հետ երկխոսությունը բոլոր մակարդակներում: Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է հունվարի 30-ին Դոնբասի շրջանում Ուկրաինայի ԶՈւ և Դոնեցկի զինված կազմավորումների միջև վերսկսված ակտիվ ռազմական գործողությունների մասին, ինչի արդյունքում եղան զոհեր և վիրավորներ: Reuters գործակալության տեղեկություններով՝ հեռախոսազրույցի ժամանակ Թրանփը հայտնել է, որ պատրաստ է աջակցել բլոր կողմերին՝ սահմանին խաղաղություն հաստատելու նպատակով:

Նմանատիպ նյութեր