Թուրքական լրատվամիջոցները հայտնում են Սիրիայի նախագահ Ասադի հոսպիտալացման մասին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իշեմիկ կաթվածից հետո գտնվում է հիվանդանոցում։ Այդ մասին գրում է թուրքական Sabah թերթը։
Բացի այդ, Մերձավոր Արևելքում լուրեր են սկսվել շրջանառվել այն մասին, որ Ասադի դեմ մահափորձ է կատարվել։
««Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի հայտնի հաղորդավար Ֆեյսալ ալ-Քասեմը Ասադի վիճակի մասին հայտնել է նաև Twitter-ի իր միկրոբլոգում, որ նա անկողին է ընկել, սակայն կոմայի մեջ չէ»,-ասված է հոդվածում։
Այդ մասին հայտնել են նաև լիբանանյան Al-Mustaqbal և սաուդյան Asharq al-Awsat թերթերը։
Սիրիական իշխանությունները, սակայն, հերքում են տեղեկությունը՝ հայտարարելով, որ Սիրիայի նախագահն առողջ է։