5001 դիտում
16:10 31-01-2017
Նաուրուն աշխարհի ամենափոքր կղզի պետությունն է, որի տարածքը կազմում է 21 կմ քառակուսի
Նաուրուն կամ Նաուրուի Հանրապետությունը կղզի պետություն է Միկրոնեզիայում՝ Խաղաղ օվկիանոսում։ Նրա ամենամոտ հարևանը Բանաբա կղզին է Կիրիբատիում 300 կմ արևելքում։ Միայն 21 կմ2, Նաուրուն աշխարհի ամենափոքր կղզի պետությունն է։
Բրիտանական համագործակցության «հատուկ անդամ» է։ Դեկտեմբերի 15 և 16, 2009 թվականներին, Նաուրուն դարձել է չորրորդ երկիրը, որ ճանաչել է Աբխազիան և Հարավային Օսիան՝ որպես Վրաստանից անկախ պետություններ։
Կղզին հայտնաբերել են անգլիացիները 1798 թ.-ին։
XIX դարում այստեղ բնակություն են հաստատել առևտրականներ, մարգարիտ որոնողներ։ Կղզին բազմիցս նվաճել են Գերմանիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան: Հանուն անկախության շարժումն սկսվել է 1950-ական թվականներին։
Անկախություն է ձեռք բերել 1968 թ.-ի հունվարի 31-ին։
Բնակչության կեսից ավելին նաուրուցիներն են, բնակվում են նաև չինացիներ, Եվրոպայից և Խաղաղօվկիանոսյան կղզիներից ներգաղթածներ։
Մակերևույթը մինչև 65մ բարձրության սարահարթ է, ափերը շրջապատված են բուստային խութերով: Հարավ-արևմուտքում Բուադա լճակն է։ Կլիման հասարակածային է։
Խմելու ջուրը ներմուծվում է։ Ծովափնյա ցածրադիր դարավանդները պատված են կոկոսյան արմավենու տնկարկներով։ Շատ են ծովային թռչունները։ Նաուրուի հարստությունը ֆոսֆորիտների հանքավայրերն են, որոնց անխնա շահագործման հետևանքով երկրի տարածքի 1/3-ը վերածվել է համատարած բացահանքի։
Նմանատիպ նյութեր
4313 դիտում
13:43 23-09-2017
Հայաստանը և Նաուրուն դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին
Այս բաժնից
1096 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
865 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1078 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին