1917 դիտում
10:07 01-02-2017
ՀՀ արտաքին քաղաքականության տարվա ձեռքբերումը ձևական և ծիծաղելի է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ամփոփելով 2016 թվականը, որպես Հայաստանի արտաքին քաղաքականության տարվա ձեռքբերում մատնանշել է ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելը:
Մինչդեռ իրականում ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելն ընդամենը ձևական երևույթ էր. 2016թ. ընթացքում Ադրբեջանի կողմից ոչ միայն ԼՂՀ-ի, այլ նաև ՀԱՊԿ անդամ ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգությունների բազմաթիվ փորձեր եղան, ու թեև ռազմաքաղաքական այդ դաշինքը, իր կանոնադրության համաձայն, պարտավոր էր արձագանքել նման գործողություններին (ի դեպ, այդ մասին մի քանի անգամ նույնիսկ Սերժ Սարգսյանն է խոսել ու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների մոտ դժգոհել), անգամ Հայաստանի նախագահության ընթացքում որևէ ծպտուն չլսվեց:
Բացի այդ՝ ինչպես հայտնի է՝ դեռ նախորդ տարի Հայաստանի ներկայացուցիչը ռոտացիոն կարգով պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների՝ Ղազախստանի և Բելառուսի նախագահների պատճառով այդ հարցը հետաձգվում է անընդհատ: Ու այդքանից հետո ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելը համարել Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերում, առնվազն ծիծաղելի է:
Չնայած՝ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանը 2016թ. ընթացքում այդպես էլ որևէ լուրջ ձեռքբերում չի ունեցել, այլ ընթացել է ձախողումների ճանապարհով, ամենափոքր դրական իրադարձությունն էլ կարելի է ձեռքբերում համարել: Նաև նախարարի՝ 2017-ի հունվարի վերջին օրը 2016-ի տարվա ամփոփում անելը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
816 դիտում
12:52 29-12-2020
ՌԴ ԱԳՆ-ն նշել է արտաքին քաղաքականության ոլորտում տարվա հիմնական արդյունքները
2474 դիտում
08:37 11-12-2014
Շարունակվում է ամանորյա բացիկների ձեռքբերումը մեծ գումարներով. Ժողովուրդ
1932 դիտում
10:10 16-03-2016
Ֆիննախից ՊԵԿ-ի առանձնացումը այս պահին զուտ ձևական բնույթ Է կրում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
934 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1246 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»