211652_close_icon
views-count1556 դիտում article-date 10:18 04-02-2017

Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ - տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ - տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր