211652_close_icon
views-count7223 դիտում article-date 12:14 05-02-2017

Եզդիաբնակ գյուղը զրկված է ջրից. ռուս զինվորականները թույլ չեն տալիս փոխել ջրի պոմպը

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղը հայտնվել է անելանելի վիճակում: Խափանվել է գյուղի ջրի պոմպակայանը և արդեն 20 օր գյուղը զրկված է ջուր ունենալու հնարավորությունից: Խնդրի մասին մեզ տեղեկացրեց «Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին. «Գյուղը արդեն 20 օր է ջուր չունի: Գյուղացիները իրենց միջոցներով գնել են նոր պոմպ, բայց պարզվում է չեն կարող փոխել հին պոմպը, քանի որ այն գտնվում է մի տարածքում, որը ռուսական զինված ուժերի ենթակայության տակ է: Տարածքը հսկող զինվորականները ասել են, որ պետք է անցագիր ունենան, սակայն գյուղացիների համար անհասկանալի է, թե ումից պետք է անցագիր ստանան: Դիմել են ԱԱԾ՝ անցագիր ստանալու համար, սակայն մնացել են անպատասխան»,- ասաց Բորիս Մուրազին՝ ավելացնելով, որ հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղի բնակիչները կենդանիներին ջուր տալու, լվացք անելու հնարավորությունից զրկվել են: «Խմելու ջուր գյուղացիները գնում են դույլերով, իսկ այս պոմպակայանի շնորհիվ կենցաղային այլ կարիքներ էին հոգում: Մարզի իշխանությունները, կարծում եմ, անգործության են մատնված: Խնդրում եմ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին և լրատվամիջոցներին իրենց ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը»,- ասաց Բ. Մուրազին: [b]Սինջար լրատվական կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր