6120 դիտում
19:54 05-02-2017
Թուրինջը խորհուրդ է տրվում դեպրեսիայի դեպքում․ այն լավացնում է տրամադրությունը և հիշողությունը
Թուրինջը միշտ էլ համարվել է որպես առողջության և գեղեցկության միրգ։ Պարունակում է ճարպերն այրող և լյարդի աշխատանքը ակտիվացնող նյութեր։ Թուրինջը գրգռում և ակտիվացնում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օգնում է արյան ճնշման իջեցմանը, շատ է օգնում լյարդի ֆունկցիաների խախտման ժամանակ։
Թուրինջ ուտել խորհուրդ են տալիս այն մարդկանց, որոնք ունեն մտավոր գերծանրաբեռնվածություն, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում, տարել են վիրահատություններ, այն նպաստում է կենսագործունեության բարձրացմանը։
Դեղամիջոցների և կոսմետիկ միջոցների արտադրության մեջ օգտագործում են թուրինջի հյութը, միջուկը և կեղևը։ Հյութը համարվում է սպիտակեցնող արդյունավետ և մաշկը խնայող լավագույն միջոց։ Դիմակները և շփումները խորհուրդ են տրվում ճարպոտ և նորմալ մաշկ ունեցողներին։
Թուրինջը վերականգնում է ԴՆԹ-ի վնասված հյուսվածքները` կանխարգելելով քաղցկեղի մի քանի տեսակների առաջացումը։ Նաև` լավացնում է սրտի աշխատանքը, պակասեցնում ինչպես խոլեստերինի, այնպես էլ՝ ինսուլինի քանակությունը՝ օրգանիզմին թույլ տալով ավելի շատ էներգիա ստանալ սննդից և դրանով նպաստելով նիհարելուն։
Թուրինջը խորհուրդ է տրվում դեպրեսիայի դեպքում, լավացնում է տրամադրությունը և հիշողությունը։
Նմանատիպ նյութեր
11324 դիտում
20:51 01-10-2016
Թզի հյութը երեխաների համար ունի ակտիվացնող հատկություն, բացում է ախորժակը և լավացնում է մարսողությունը
6796 դիտում
23:26 13-01-2016
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով
4652 դիտում
23:20 26-01-2016
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով
Այս բաժնից
2809 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3958 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին