3912 դիտում
13:29 08-02-2017
ԼՂՀ ՄԻՊ. «Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ»
ԼՂՀ ՄԻՊ-ն արձագանքել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելու որոշմանը, որում ասված է.
«Մարդու հիմնարար իրավունքների բուն էությանը հակասող մեղադրանքների հիման վրա հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին շուրջ երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո՝ փետրվարի 7-ին, Բելոռուսը նրան հանձնել է Ադրբեջանին:
Լապշինի քրեական հետապնդումը նախաձեռնելով Ադրբեջանը նպատակ է հետապնդել նախադեպ ձևավորելով լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը և վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին:
Այնուհանդերձ, Ադրբեջանին չի հաջողվելու Լապշինի գործը դարձնել իրավական նախադեպ, քանի որ դրա հիմքում ընկած փաստարկումը մերժելի է ժողովրդավարական բնույթ ունեցող որևէ պետության կամ հաստատության համար:
Ավելին, Լապշինի գործը դառնալու է հակադարձ նախադեպ` մեծացնելով մարդու իրավունքների գաղափարախոսությանն ազնվորեն նվիրված իրավապաշտպանների, խոսքի ազատությանն ազնվորեն նիրված լրագրողների հետաքրքրությունն Արցախի նկատմամբ: Սփյուռքի կառույցներին, հայկական իրավապաշտպան ու լրագրողական համայնքներին կոչ եմ անում ներգրավվել Լապշինի գործը հակադարձ նախադեպ դարձնելու գործընթացին»:
Նմանատիպ նյութեր
1900 դիտում
20:46 18-03-2014
Եվս մեկ նախադեպ. Ղրիմի որոշումը Արցախում հանրահավաքով են նշել. տեսանյութ
7474 դիտում
22:52 09-02-2020
Հասմիկ Պապյան. Մտորելու, սովորելու և առաջ շարժվելու նախադեպ ունե՞նք... իմ կարծիքով՝ ԱՅՈ
Այս բաժնից
757 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
898 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ