6086 դիտում
10:40 09-02-2017
Օբյեկտիվները փակել են, որպեսզի անվտանգության աշխատակիցներն իմանան, որ չեն աշխատում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ մենք հրապարակել էինք, որ Ազգային Ժողովի միջանցքներում տեղադրված տեսախցիկներից երկուսը, որոնք գեներալ Մանվել Գրիգորյանի աշխատասենյակի մոտ են ամրացված, ինքնասոսնձվող թղթերով փակված են։ ԱԺ-ում ասում էին, որ գեներալը փակել է տվել դրանք ավելի շատ «տղայական» մոտեցմամբ՝ պատճառաբանելով, որ ինքը «նկարվող տղերրից» չէ։
Բայց երեկ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ տեսախցիկները իրենք են փակել։ Նա ասաց, որ տվյալ տեսախցիկները չեն աշխատում, ու այսպես բացատրեց. «Օբյեկտիվները փակել են, որպեսզի անվտանգության աշխատակիցներն իմանան, որ չեն աշխատում»։ Մեր հարցին՝ ինչքան ժամանակ է, որ չեն աշխատում, նա պատասխանեց, որ բավականին ժամանակ է, շուտով կվերականգնեն»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
937 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1249 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»