211652_close_icon
views-count3083 դիտում article-date 18:19 09-02-2017

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ մեծանուն գիտնական, գունավոր հեռուստատեսության հիմնադիր Հովհաննես Ադամյանի անվան սրահի պաշտոնական բացման արարողությունը

Փետրվարի 9-ին ԵՊՀ գրադարանի մասնաշենքի 5-րդ հարկում տեղի ունեցավ մեծանուն գիտնական, գունավոր հեռուստատեսության հիմնադիր՝ Հովհաննես Ադամյանի անվան սրահի պաշտոնական բացման արարողությունը։ Սրահը վերանորոգվել ու կահավորվել է «Ռոստելեկոմ» ընկերության կողմից և նպատակ ունի ստեղծելու միջավայր, ուր բացի կազմակերպվելիք միջոցառումներից ու կոնֆերանսներից, ուսանողները կոգեշնչվեն մեծ գիտնականի գյուտով և ձեռքբերումներով։ Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, ռեկտորատի և ընկերության ներկայացուցիչներ, հյուրեր։ Օրվա ընտրությունը կարևորվում էր նրանով, որ փետրվարի 5-ը հայ անվանի գյուտարար Հովհաննես Ադամյանի (1879- 1932) ծննդյան օրն էր, ով երազել էր իր հայրենիքում ստեղծել և առաջին անգամ գործարկել գունավոր պատկերներ հեռարձակող սարք: 1925 թ. Երևանի համալսարանի հատուկ լաբորատորիայում է նա պատրաստել և աշխարհում առաջին անգամ գործարկված վիճակում ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ Եվրոպայում ներկայացվել է միայն երեք տարի անց։ Այսօր «Ռոստելեկոմը» Հայաստանում իր բոլոր բաժանորդներին տրամադրում է նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած Սմարթ հեռուստատեության ծառայությունը, ինչը Հովհաննես Ադամյանի գյուտի մերօրյա զարգացումն է։ Շնորհիվ «Ռոստելեկոմի» Երևանի և մարզերի բնակիչները հնարավորություն ունեն դիտելու ամենապահանջված ալիքներն ու օգտվելու ժամանակակից հնարավորություններից հեռուստատեսության արդիական համակարգերիի շնորհիվ։ Նման հեռուստատեսային համակարգեր գործում են ավելի քան 20 երկրներում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Շվեյցարիայում, Բուլղարիայում, Բելառուսում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, ԱՊՀ և այլ երկրներում։ «Ռոստելեկոմի» և Երևանի պետական համալսարանի համագործակցությունը հետագայում շարունակական բնույթ է կրելու՝ նոր շունչ տալով համտեղ նախագծերի ու ծրագրերի իրագործման համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր