8079 դիտում
11:57 16-01-2018
Դեսպան Սադոյանը հանդիպել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի անձնակազմի հետ
Հունվարի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի անձնակազմի հետ։
Խոսելով թատրոնի մասին՝ դեսպան Սադոյանը շեշտեց այն կարևոր դերակատարումը, որ թատրոնն ունեցել է հայ իրականության մեջ և ընդգծեց ներկայումս վիրահայ համայնքի կյանքում թատրոնի ունեցած կարևոր նշանակությունը։
Դեսպանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են գտնվում թատրոնի հիմնանորգման աշխատանքները՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մոտ ապագայում արտերկրում գործող միակ պետական հայկական թատրոնի դերասանները հնարավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ սեփական, վերանորոգված թատրոնի շենքում։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն իր հերթին խոսեց թատրոնի գործունեության, բեմադրվող ներկայացումների, առաջիկայում նախատեված հյուրախաղերի մասին։
Հանդիպման ավարտին դեսպան Սադոյանն նշեց, որ Պետրոս Ադամյանի անվան պետական հայակական թատրոնի գործունեությունը մշտապես գտնվելու է Վրաստանում ՀՀ դեսպանության ուշադրության կենտրոնում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
13057 դիտում
22:32 19-01-2018
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7115 դիտում
15:55 25-01-2018
Դեսպան Ռուբեն Սադոյանը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին հրավիրել է Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
550 դիտում
14:13 26-10-2024
ՌԴ Լիպեցկի մարզում գաղութից փախել է վեց բանտարկյալ
553 դիտում
12:30 26-10-2024
Ադրբեջանի բնակչությունը կարող է ավելացված լինել 1,5 մլն-ով
475 դիտում
12:03 26-10-2024
Վրաստանի նախագահը խորհրդարանական ընտրությունների մասին. երեկոյան մենք հաղթող կլինենք