1776 դիտում
21:40 10-02-2017
Անհրաժեշտ է ավելի սերտացնել օտարալեզու լրատվամիջոցների հայազգի լրագրողների հետ աշխատելու անհրաժեշտությունը. Սփյուռքի նախարար
Փետրվարի 10-ին Սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի 2017 թվականի անդրանիկ նիստը, որին մասնակցեցին «Ազդակ» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի թղթակից Ռուզաննա Ավագյանը:
Նիստին հեռակապով միացել էին «Խոսնակ» (Լիբանան) ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, «Օրեր» (Չեխիա) ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, «Զարթոնք» (Լիբանան) օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, «Հորիզոն» (Կանադա) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սփյուռքի լրագրողների ամենօրյա համակարգված աշխատանքը, միմյանց հետ անընդհատական կապը, գործուն արձագանքը նախարարության նախաձեռնություններին: Նախարարը հատկապես շեշտեց «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժման լայն տարածումը և համազգային արձագանքը: նա մասնավորապես նշեց. «Շնորհակալություն, որ Սփյուռքին ուղղված իմ նամակը տեղադրեցիք, կազմակերպեցիք միջոցառումներ, հարյուրից ավելի տեսահոլովակներ ստացանք, որտեղ հայտնի անհատներն իրենց խոսքն էին հղում Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի առթիվ: Այս ամենը մեզ ուժ ու ոգևորություն հաղորդեց, որ 2017 թվականը հռչակենք Արցախի տարի»:
Նախարարն անդրադարձավ նաև Լապշինի արտահանձնման փաստին, առաջարկեց ավելի սերտացնել օտարալեզու լրատվամիջոցնորում աշխատող հայազգի լրագրողների հետ համակարգված աշխատաելու անհրաժեշտությունը:
Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը նույնպես ողջունեց նիստի մասնակիցներին և նշեց, որ համակարծիք է նախարարի հետ և պետք է երկրորդի նրան, կարևորեց Լրագրողների ութերորդ համաժողովին հնչած կարծիքների և առաջարկների մանրամասն ուսումնասիրությունը:
Օրակարգի երկրորդ՝ «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման և «2017 թվականը Արցախի տարի» հռչակվելու թեմայի լուսաբանումը սփյուռքյան լրատվամիջոցներում» հարցի վերաբերյալ զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
Քննարկվեցին ընթացիկ հարցեր:
Նմանատիպ նյութեր
988 դիտում
18:35 17-02-2024
Հանձնառու ենք ավելի սերտացնել մեր ռազմավարական երկխոսությունը․ Միրզոյանը՝ Բլինքենի հետ հանդիպման մասին
1804 դիտում
16:33 27-11-2018
Կարևորվել է Հայաստանի և Արցախի սննդամթերքի անվտանգության ոլորտում համակարգված աշխատելու անհրաժեշտությունը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»