1703 դիտում
16:58 15-02-2017
ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին. նախանշվում է համագործակցության ընդլայնում
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին և դեսպանի խորհրդական Կենիչիրո Սասամեին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻ նախարարության և Ճապոնիայի առկա համատեղ ծրագրերի իրականացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը:
Դեսպանին ուղղված ողջույնի խոսքում ԱԻ նախարարը շեշտեց, որ Ճապոնիայի հետ համագործակցությունը յուրահատուկ մակարդակում է. Ճապոնիայի կառավարությունը լուրջ ներդրումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ տարբեր բնույթի ճգնաժամերի դեպքում քաղաքացիական դիմակայունության կարողությունների բարձրացման ապահովման հարցում: Հատկապես սերտ է համատեղ աշխատանքը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency (JICA)) հետ, որն իրականացվում է 2007թ.-ից:
Ճապոնիայի հետ համագործակցության շնորհիվ տեխնիկապես վերազինվել են հրշեջ-փրկարարական մասերը, իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատում և կառավարման պլանավորում, սողանքային աղետի կառավարում, ինչպես նաև՝ Ճապոնիայի հետ համագործակցության տարիների ընթացքում ՀՀ ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ գործուղվել են Ճապոնիա` վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով։
Կողմերը քննարկեցին տարբեր ճգնաժամերի դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դիմակայունության և արձագանքման կարողությունների բարձրացման հնարավորություններն ու արտակարգ իրավիճակներում հանրային իրազեկման ոլորտում համատեղ ծրագրի իրականացումը: Նախարար Տոնոյանը նշեց, որ հայ-ճապոնական համագործակցությունը կարող է հիմք դառնալ նաև տարածաշրջանային համագործակցության ծրագրի մշակման համար: Նախարարն ընդգծեց փորձագետների վերապատրաստման կարևորությունը՝ երկու երկրների փորձի ուսումնասիրության և հետագա գործնական կիրառության նպատակով:
Հանդիպման ավարտին ԱԻ նախարարն ու դեսպան Տագուչին քննարկեցին երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման ուղղությունները՝ օրակարգային նոր խնդիրների ներառմամբ:
Նմանատիպ նյութեր
1112 դիտում
23:31 23-09-2014
Նախանշվում են Հայաստան-ՄԱԿ համագործակցության հեռանկարները
1546 դիտում
22:45 12-06-2015
ՏԿԱԻ նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»