211652_close_icon

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը վաղը կհանդիպեն Ադրբեջանում

views-count3959 դիտում article-date 20:59 15-02-2017
ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, ծովային հետևակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հինգշաբթի օրը Ադրբեջանում կհանդիպի Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի հետ: «Զինված ուժերի առաջնորդները կքննարկեն զանազան հարցեր, այդ թվում՝ ամերիկա-ռուսաստանյան ռազմական հարաբերությունների, ինչպես նաև հետևողական և հստակ հաղորդակցության կարևորությունը՝ սխալներից և պոտենցիալ ճգնաժամերից խուսափելու համար», - ասված է այսօր Դանֆորդի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ 2017թ. հունվարի սկզբին Դանֆորդը հայտարարել էր, որ անհրաժեշտ է հաճախ շփվել ռուսական գլխավոր շտաբի հետ, ներառյալ անձնական շփումները:

Նմանատիպ նյութեր