211652_close_icon
views-count3397 դիտում article-date 10:31 16-02-2017

Արփինե Հովհաննիսյանն ԱԺ նախագահի հավանական թեկնածու է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների մեջ են։ Արփինե Հովհաննիսյանն ավելի հավանական թեկնածու է։ Հենց դա է պատճառը, որ Հովհաննիսյանը ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականում է և ոչ թե չորրորդ, ինչպես սովորաբար նախատեսված է առաջին կին թեկնածուների համար։ Աշոտյանն ու Հովհաննիսյանը ընտրություններից հետո գործադիրում նշանակում չես ստանալու։ Սերժ Սարգսյանը որոշել է, որ երկուսն էլ կարևոր առաքելություն ունեն ԱԺ-ում։ Մեր տեղեկություններով՝ երկուսն էլ համարվում են Սերժ Սարգսյանի հավատարիմներ, ուստի մնալու են ԱԺ-ում իշխանության ձևավորման, հաստատման փուլում և ամենակարևորը 2018-ի ապրիլին իշխանության անցման շրջանում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր