211652_close_icon
views-count2492 դիտում article-date 11:11 16-02-2017

Բացի Դաշնակցությունից՝ բոլորին. Աղվան Վարդանյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««ՀՅԴ ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դեռ նախորդ խորհրդարանական ընտրություններում Ջրվեժում քարոզարշավի ժամանակ երիտասարդներին, ընտրողներին ասում էր, որ բոլորի պապերը, նախահայրերը դաշնակ են եղել. «Բայց մոռանում են պապերին, գնում են՝ չգիտեմ ում են ձեն տալիս, շան տղերքին են քվեարկում»: Aravot.am-ը պարոն Վարդանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ եք ակնկալում այս ընտրություններից, էլի կմոռանա՞ն, որ իրենց պապերը դաշնակցական են եղել և ձայնը կտան շան տղերքի՞ն, թե՞ կտան ՀՅԴ-ին: Նա պատասխանեց. «Ես իսկապես մեծ հույս ունեմ, որ մեր երկրում որակ է փոխվում, մարդկային տեսակի որակ է փոխվում: Մենք ունենք արդեն հարյուր հազարավոր երիտասարդություն, որոնք անկախության ժամանակ են ծնվել և որոնք շատ ավելի ազատ են, շատ ավելի ժամանակակից են, շատ ավելի զարգացած են և կաշկանդումներ չունեն: Ես հույս ունեմ, որ այսօրվա մարդիկ են լինելու մեր վաղվա օրը և նրանց մեջ այն շերտը, որն իսկապես մտածող է, մտահոգ է, ազնիվ է, ուզում է այս երկրում ապրել, ուզում է փոփոխության գնալ, կանգնելու է Դաշնակցության կողքը»: Մենք ճշտեցինք՝ շան տղերք ասելով դուք ո՞ւմ նկատի ունեիք՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Բացի Դաշնակցությունից՝ բոլորին»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր