4684 դիտում
11:24 16-02-2017
Բուլկի Արամը ընտրությունների հետ կապված լուրջ խնդիրներ ունի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Կոտայքի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ընտրություններին մասնակցող նախկին նախարար ու նախկին մարզպետ Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ), փոխանակ զբաղվելու իր ու իր կուսակցության համար ձայներ հավաքելու «սուրբ» գործով, բոլորովին այլ զբաղմունք է գտել:
«Փաստի» տեղեկություններով` վերջին շաբաթը Բուլկի Արամը հիմնականում անց է կացնում «վերնիսաժի» հարևանությամբ գտնվող իր բազմաթիվ սեփականաշնորհած շինություններից մեկում: Եվ ինչո՞վ է զբաղված: Նա բնապահպանության, քաղաքաշինության նախարար եղած ժամանակ, նաև շրջպետկոմի տարիներին, բազմաթիվ ՀԿ-ներ է ստեղծել ու ահռելի քանակի գրանտներ է շահել: Այժմ այդ գործի վրա է: Փողը, երբ խաշամի պես թափվում է, տիրություն անել է պետք: Բայց նա այնքան էլ ուրախ չէ այս օրերին:
Ընտրությունների հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Այլևս իր կողքին չէ միշտ Եղվարդից իր համար ձայներ բերող Քաջիկը: Ոչ թե կողքին չէ, այլ հենց իր դեմ է գործում: Իր սեփականությունը հանդիսացող «Նոր Ռեժանս» ռեստորանային համալիրի նախկին տնօրենը նույնպես իր` Բուլկի Արամի դեմ է աշխատում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
46715 դիտում
21:00 30-04-2018
Մեկուկես տարեկան Ալենը առողջական լուրջ խնդիրներ ունի. փոքրիկը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
48682 դիտում
22:21 17-05-2018
Մեկուկես տարեկան Ալենը առողջական լուրջ խնդիրներ ունի. փոքրիկը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
943 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1258 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»