6650 դիտում
10:38 18-02-2017
Ինչո՞ւ է ՀՀԿ ցուցակում ամենաշատը ներգրավված Տարոն Մարգարյանի թիմը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում հարցեր են առաջանում, թե ինչու է ՀՀԿ ցուցակում ամենաշատը ներգրավված Տարոն Մարգարյանի թիմը՝ իր աշխատակիցներով։
Մասնավորապես՝ ցուցակի 59-րդ հորիզոնականում քաղաքապետարանի աշխատակից Մարիա Բարաղամյանն է, 60-րդ համարը քաղաքապետի օգնական, արարողակարգի ղեկավար Սամվել Մերթարջյանն է, իսկ 44-րդ տեղում վերջինիս կինն է՝ Հասմիկ Ափյանը։ Ուշագրավ է, որ այս բոլոր հորիզոնականներն էլ անցողիկ են և նրանք բոլորն էլ շանս ունեն անցնել ԱԺ։
Սա, ըստ էության արվում է նրա համար, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքերն ամրանան նաև ԱԺ-ում, հաշվի առնելով այն դիմակայությունն ու մրցակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար։
Այս պահին Տարոն Մարգարյանի հետ Երևանի քաղաքապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն են շարունակում մնալ Գագիկ Բեգլարյանն ու Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6552 դիտում
10:03 24-01-2017
Գյումրիում Դաշնակցության ռեյտինգային ցուցակում ներգրավված են քաղաքի բժիշկները. «Հայկական ժամանակ».
8530 դիտում
10:38 09-09-2017
Տարոն Մարգարյանի անվան հետ կապվող ընկերությունը սև ցուցակում է հայտնվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
934 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1246 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»