15101 դիտում
10:46 18-02-2017
Ուշագրավ զարգացում մարմնավաճառ մատակարարելու գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու գործով որպես մեղադրյալ ներգրավված փոխգնդապետը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ 2016 թվականին ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու կապակցությամբ, որի շրջանակներում որպես մեղադրյալներ կալանավորվեցին այդ ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանն ու ՔԿՀ պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանը:
Սակայն այս աղմկահարույց պատմության մեջ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրեական գործը դատարան ուղարկելուց հետո նախկին պաշտոնյան կալանքի տակ է, իսկ ահա քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանն օրերս ազատվել է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ քաղաքից չհեռանալու վերաբերյալ:
Թեև մյուս կողմից կատարվածը տեղավորվում է տրամաբանության մեջ այն առումով, որ դատավորը ոչ այլ ոք է, քան հայտնի Մնացական Մարտիրոսյանը՝ քաղբանտարկյալների դատավոր Մացոն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2150 դիտում
16:48 29-03-2014
44-ամյա Արմենուհին Էմիրություններում 3 տարի մարմնավաճառ է եղել, հետո դարձել կավատ
4833 դիտում
16:32 31-01-2015
Մոլորյալ տղամարդիկ՝ մարմնավաճառ կնոջ ցանցում. տեսանյութ
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
943 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1258 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»