Աֆղանստանում ձյան և ցրտերի պատճառով 14 մարդ է զոհվել
Աֆղանստանի հյուսիսում առատ ձյան և ցուրտ եղանակի պատճառով 14 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է RT-ն:
«Սինհուա» գործակալության տեղեկություններով՝ Աֆղանստանի Ջաուզջան նահանգում զոհերի թիվը կազմել է 10-ը, իսկ 4-ը Բադախշանում:
Զոհերի մեջ կան նաև երեխաներ:
Նշենք, որ փետրվարի 5-ին Աֆղանստանի տարբեր նահանգներում ցրտից մահացել էր 37 մարդ: