6214 դիտում
22:43 20-02-2017
Ինչո՞ւ բրիտանական Boomerang հեռուստաալիքը սկսեց չցուցադրել «Թոմը և Ջերին» մուլտֆիլմում ծխելու դրվագներով կադրերը
Ինչպես և անցած հարյուրամյակի մուլտֆիլմերում, «Թոմը և Ջերին» մուլտֆիլմում ևս երևան էին գալիս ռասայական խտրականության և ռասսայական կարծրատիպների դրսևորումներ։
Դրանք առաջ են գալիս, օրինակ՝ պայթյունների ժամանակ, որոնցից հետո կերպարների դեմքերը ներկվում են կեղտոտ սև գույնով, մեծանում են շուրթերը և առաջանում են «աֆրոհյուսեր»: Սակայն ամենավիճելի տարրը շոուի մեջ Թոմի աֆրոամերիկացի տիրուհու՝ Մայրիկ-Երկու Հողաթափի հայտնվելն էր, որը խոսում է կաղապարային «սև առոգանությամբ» և վախենում է կրծողներից։
Ջոզեֆ Բարբերան, ով պատասխանատու էր սյուժետային գծի համար, պնդում էր, որ «Թոմը և Ջերին» մուլտֆիլմում կատակներն արտահայտում են ոչ թե իր ռասայական նախապատվությունները, այլ անցած դարի 40-ականների մթնոլորտը, երբ այդ հիմնախնդիրը մուլտֆիլմերում շրջանցում էին։
Այնուամենայնիվ, այդպիսի կարծրատիպերը հեռուստադիտողների կարծիքով, այժմ համարվում են ռասիստական, և դրանց մեծ մասը ներկա ժամանակներում մոնտաժվել են կամ հեռուստատեսությամբ չեն ցուցադրվում։
Հեռուաստաէկրանին հազվադեպ չէին հայտնվում օրիգինալ դրվագներն առանց ցենզուրայի, բայց մեծ մասամբ Մայրիկ-Երկու հողաթափի ձայնը վերահնչյունավորում էր մեկ այլ, իռլանդական առոգանությամբ խոսող դերասանուհի։
Հանդիսատեսի ուշադրությունը հատկապես գրավել էր հերոսների ծխելը, որոնք, նրանց խոսքերով, քարոզում են այդ վնասակար սովորույթը երեխաների շրջանում։ Սակայն այդ հարցը այնքան էլ չշոշափվեց մինչև 2006 թվականը, երբ բրիտանական Boomerang հեռուստաալիքը սկսեց կտրել ծխելու դրվագներով կադրերը։
Սակայն այդպիսի պրակտիկա ոչ բոլորի կողմից էր կիրառվում. OFCOM հանձնաժողովը որոշեց, որ այդպիսի պահերը կարելի է ցենզուրայի չենթարկել, այլ մի փոքր խմբագրել։
Նմանատիպ նյութեր
3718 դիտում
18:29 06-04-2016
«Բարսելոնա»-«Ատլետիկո» խաղը` բրիտանական հումորային մուլտֆիլմում. տեսանյութ
1686 դիտում
10:26 27-11-2014
Քրեական գործ՝ 3 դրվագներով, Գառնի համայնքի ղեկավարի նկատմամբ. Ժողովուրդ
1636 դիտում
19:52 12-09-2015
Twitter-ի օգտատերերը կատակում են, թե Բրիտանիայի ընդդիմությունը ղեկավարում են Թոմն ու Ջերին
Այս բաժնից
730 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
652 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1075 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը