Արցախի նախագահ Բակո Սահակյանը քվեարկել է Ստեփանակերտի թիվ 3/3 ընտրատեղամասում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին քվեարկել է Ստեփանակերտի թիվ 3/3 ընտրատեղամասում, հայտնում է ԼՂՀ նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը։
Բակո Սահակյանը նշել է, որ նոր սահմանադրության հանրաքվեն առաջընթաց քայլ է մեր պետականաշինության ոլորտում՝ համոզմունք հայտնելով, որ այն, ինչպես մեր երկրում բոլոր նմանատիպ միջոցառումները, կանցնի ազատ եւ թափանցիկ, միջազգային նորմերին ու դրույթներին համապատասխան:
[img]http://shamshyan.com/ups/images/0367766001487586439389144.jpg[/img]
[img]http://shamshyan.com/ups/images/0579313001487586437252411.jpg[/img]