211652_close_icon

ՀՀ Խորհրդարանական պատվիրակությունն այցելել է ԼՂՀ առաջնագիծ

views-count4014 դիտում article-date 15:05 20-02-2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը փետրվարի 20-ին Արցախում այցելել են առաջնագիծ, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերի սոցիալ-կենցաղային պայմաններին, զինված ուժերի մարտական պատրաստականությանը: Հրամանատարական կազմի հետ քննարկվել են առաջնագծում առկա իրավիճակին, զինծառայողների ծառայության պայմաններին եւ պատշպանական գոտու ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր