6318 դիտում
18:32 16-06-2017
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն առաջնագիծ է այցելել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Գագիկ Մելիքյանը, Գեւորգ Պետրոսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Գեւորգ Գորգիսյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, այսօր՝ հունիսի 16-ին, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ Արցախում այցելել են առաջնագիծ եւ զորամասերից մեկը:
Ա. Բաբլոյանը ծանոթացել է սահմանը պաշտպանող զինվորների ծառայության եւ կեցության պայմաններին, զորամասին նվիրել համակարգիչներ, տեխնիկա եւ այլ անհրաժեշտ իրեր:
Այնուհետեւ պատվիրակության անդամներն այցելել են զինվորական հոսպիտալ, որին ՀՀ ԱԺ նախագահի կողմից տրամադրվել են բժշկական սարքավորումներ եւ դեղորայք: Հոսպիտալում Ա. Բաբլոյանը զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել բուժման ընթացքով եւ նրանց առողջական վիճակով՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
4516 դիտում
12:12 25-08-2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն հանդիպել է Չեխիայի վարչապետի հետ
2794 դիտում
15:42 28-08-2018
Կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը
11619 դիտում
15:15 27-08-2018
Կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Այս բաժնից
469 դիտում
14:16 24-10-2024
Ֆիլիպիններում մոլեգնում է «Տրամի» արևադարձային փոթորիկը. կա 24 զոհ
475 դիտում
13:17 24-10-2024
Իսրայելի հարվածների պատճառով տները լքած լիբանանցիների թիվը հասել է 809,000-ի. ՄԱԿ
3901 դիտում
10:54 24-10-2024
Ամիօ բանկը մասնակցել է Real Business կոնֆերանսին