2999 դիտում
19:25 21-02-2017
Էստոնիայի հետախուզությունը նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի զինվորներին Ռուսաստանի հնարավոր սադրանքի մասին
Ռուսաստանը կարող է սադրանք կազմակերպել Արևելյան Եվրոպայի երկրների տարածքում տեղակայվող ՆԱՏՕ-ի զինվորների նկատմամբ: Այս մասին Էստոնիայի արտաքին հետախուզության ղեկավար Միք Մարանը տեղեկացրել է բրիտանացի զինվորներին, որոնք առաջիկա շաբաթներին ծառայության են անցնելու Էստոնիայի տարածքում ՆԱՏՕ-ի գումարտակների կազմում, գրում է [url=http://www.thetimes.co.uk/article/british-troops-targeted-by-russian-honeytrap-and-fake-news-ss07crhp2]The Times[/url]-ը:
Մարանը մանրամասնել է, որ ռուսական սադրանքի նպատակը դաշինքի արևելյան սահմանի ամրացման ուղղությամբ ՆԱՏՕ-ի ծրագրերի վարկաբեկումն է, իսկ ՆԱՏՕ-ի զինվորների դեմ կիրառվելիք մեթոդների թվում լինելու են «մեղր թակարդները» (երբ հետախուզական ծառայությունը գրավիչ կին է ուղարկում սադրանք կազմակերպելու համար) և շանտաժի համար սոցցանցերում կոմպրոմատի որոնումը:
«Զինծառայողներն իրենց զորամասերից գնալու են քաղաքներ, հնարավոր է՝ այցելեն փաբեր: Մենք չենք կարող բացառել, որ այդ պայմաններում վեճեր կհրահրվեն: Օրինակ՝ ավանդական «մեղր թակարդներ» և այլն»,- ասել է Միք Մարանը:
Նմանատիպ նյութեր
6814 դիտում
09:31 15-02-2018
ԱՄՆ-ի հետախուզությունը Արցախի հակամարտության հնարավոր վերսկսումը գնահատում է որպես սպառնալիք. «Ամերիկայի ձայն»
2677 դիտում
17:47 29-10-2022
Ուկրաինական հետախուզությունը հնարավոր է համարում Խերսոնի ազատագրումը մինչև նոյեմբերի վերջ
3129 դիտում
15:23 20-04-2022
ՌԴ-ն Ֆինլանդիային և Շվեդիային նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հետևանքների մասին. Մարիա Զախարովա
Այս բաժնից
844 դիտում
21:04 11-01-2025
Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել
1126 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1051 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել