211652_close_icon
views-count14997 դիտում article-date 15:21 22-02-2017

Ադրբեջանի ՆԳ նախարարը հետ չընկավ Ալիևից. նա էլ իր որդուն է նշանակել բարձր պաշտոնում

Ադրբեջանի Ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովն իր որդուն բարձր պաշտոնում է նշանակել, հաղորդում է Qafqazinfo-ն։ Այսպես, Ուսուբովի ավագ որդին՝ Էմիլ Ուսուբովը, նշանակվել է ՆԳՆ քննչական ու հետաքննչական գլխավոր վարչության ղեկավար։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր նշված վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/21/1059451/]Հիշեցնենք[/url], որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հայտարարեց, որ իր կինը՝ Մեհրիբան Ալիևան, նշանակվել է այդ երկրի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում։ Այդ կապակցությամբ Ալիևը շտապ Անվտանգության խորհրդի նիստ էր կազմակերպել, որտեղ էլ ներկայացրել էր առաջին փոխնախագահին։

Նմանատիպ նյութեր