4430 դիտում
14:45 25-02-2017
ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին
ՀՀ Արտաքին Գործերի նախարարությունը ԼՂՀ-ի հետ շփման գծում Ադրբեջանի նախաձեռնած հարձակման փորձիկ մասին իրազեկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։ Այդ մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում։
[url=https://shamshyan.com/hy/article/2017/02/25/1059859/]Հիշեցնենք[/url], որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի եւ 04:00-ի սահմաններում, շփման գծի հարավարեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկա ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձեր, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի հակադիվերսիոն գործողության արդյունքում հակառակորդը տվել է առնվազն երկու զոհ, որոնց մարմինները գտնվում են չեզոք գոտում: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Նմանատիպ նյութեր
5174 դիտում
16:53 26-05-2017
ԵԱՀԿ ՄԽ դիտորդների թիվն ավելացնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպով
Այս բաժնից
1462 դիտում
15:39 16-01-2025
Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը
1003 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը