«Լեսթերը» Ռանիերիին 3,5 մլն ֆունտ փոխհատուցում կվճարի
«Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հրաժեշտ է տվել թիմին և աշխատակիցներին` ակումբի մարզաբազայում:
«Հուսով եմ, որ նորից կկրկնվի այն, ինչին մենք կարողացանք հասնել: Թեպետ դժվար կլինի», ասել է Ռանիերին:
65-ամյա իտալացին պայմանագրի վաղաժամկետ խզման համար ակումբից կստանա 3,5 մլն ֆունտ փոխհատուցում. այդքան էր կազմում մարզչի տարեկան աշխատավարձը:
Ռանիերին, որի գլխավորությամբ «Լեսթերը» իր 133-ամյա պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, օգոստոսին թիմի հետ պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2020 թվականը: Փետրվարի 23-ին նա պաշտոնանկ եղավ: