The Daily Mail. «Լեսթերը» պաշտոնանկ է արել Ռանիերիին. ԼՐԱՑՎԱԾ
«Լեսթերը» աշխատանքից հեռացրել է գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին, հայտնում է The Daily Mail-ը:
Ակումբի ղեկավարությունը որոշել է իտալացի մասնագետին պաշտոնանկ անել Չեմպիոնների Լիգայում «Սևիլյայից» կրած պարտությունից (1:2) հետո:
Բրիտանական պարբերական փորձել է այս տեղեկությունը ճշտել, սակայն ակումբի ներկայացուցիչները մեկնաբանություններից հրաժարվել են:
Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերը» ներկա պահին ԱՊԼ-ում զբաղեցնում է 17-րդ տեղը` վերջին երեք տեղերից ընդամենը 1 միավոր առաջ լինելով: Հիշեցնենք, որ «Լեսթերը» Ռանիերիի գլխավորությամբ 2015/16 մրցաշրջանում առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:
***
Քիչ առաջ «Լեսթերը» պաշտոնապես հաստատեց, որ Ռանիերին պաշտոնանկ է արվել: