2880 դիտում
10:07 28-02-2017
«Արթֆուդ»-ում ֆինանսական դժվարություններ են ծագել. առաջիկայում գործը կհասնի ԴԱՀԿ աշխատակիցներին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո հարկային մարմինները ստուգումներ էին սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող ընկերություններում։
Սկզբնական շրջանում Հարկային մարմինների ուշադրության կենտրոնում նախկին վարչապետի գազալցակայաններն էին։ Անցած շաբաթ մոտ տասը օր հարկայինի աշխատակիցները ստուգումներ էին իրականացնում Հովիկ Աբրահամյանի՝ Արտաշատ քաղաքում գտնվող «Արտաշատ պլազա» կոչվող առևտրի կենտրոնում։
Իսկ հիմա հերթը հասել է «Արթֆուդ» ընկերությանը, որի սեփականատեր է համարվում նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Բացի ստուգումներից, պահածոների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունում նաև ֆինանսական դժվարություններ են ծագել։ Բանկերը հրաժարվում են նոր վարկային միջոցներ տրամադրել, բացի այդ հետ են պահանջում նաև չմարված վարկերը։ Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում գործը կհասնի արդեն ԴԱՀԿ աշխատակիցներին։
«Ժամանակ»-ը փորձեց նախկին գյուղնախարար Սերգո Կարաաետյանից պարզել, թե ինչ խնդիրներ են առաջացել գործարանում, սակայն վերջինս հարցը լսելուց հետո ասաց, որ զբաղված է, չի կարող խոսել և անջատեց հեռախոսը»։
[b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
12321 դիտում
12:13 11-04-2016
ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը կապ չունի «Պանամայի թղթերի» հետ. ԴԱՀԿ լրատվական ծառայություն
2666 դիտում
15:52 30-07-2014
ԴԱՀԿ աշխատակիցները մտել են Մարզահամերգային համալիր և դուրս հրավիրել համալիրի աշխատակիցներին
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան