2618 դիտում
10:48 01-03-2017
Ոչ ոք չի ուզում համաձայնել, որ ինքն է իշխանություններ ձևավորում. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Աշխարհում ինչ-որ մի տեղ կա Անդունդ։ Դա, ինչպես հասկանում եք, ոչ աշխարհագրական, ոչ էլ ֆիզիկական հասկացություն է։ Զուտ քաղաքական կատեգորիա է, որը 25 տարի կիրառում են մեր բոլոր տեսակի ընդդիմադիրները։
Ավելի ճիշտ, նրանց հետաքրքրում է ոչ այնքան բուն անդունդը, որքան դրա եզրը, որտեղ, ըստ իրենց, գտնվում է մեր երկիրը։ Որովհետև՝ եթե Հայաստանը գտնվեր անդունդի մեջ, դրա հատակին, ապա ո՞վ գիտի՝ այնպես կվնասվեր, որ «խադավոյը» ընդհանրապես հնարավոր չէր լինի սարքել։ Իսկ «անդունդի եզրին» դեռ հույս կա, որ հետ կգնա դեպի մայրուղի, դեպի հեքիաթային և մրգաշատ այգիներ, որտեղ պտուղներն իրենք են ընկնում քո բերանը։ Քանի որ երկիրը «անդունդի եզրին» է, ապա կան հրեշտակներ և հերոսներ, որոնք թույլ չեն տա, որ երկիրը հայտնվի բուն անդունդում։
Մյուս կողմից էլ՝ պետք Է նկատել, որ անդունդի եզրը բավականին կայուն տեղ Է, քանի որ 25 տարի նման վիճակում գտնվելով՝ երկիրը վերջին, ճակատագրական կեսքայլը չի անում։
Ովքեր մազոխիստական հաճույք են ստանում այդ «էքստրիմից» (25 տարի անդունդի եզրին ապրելու պատրանքից), նրանց դժվար թե կարողանամ համոզել։ Բայց ճշմարտությանն այն է, որ Հայաստանում իրավիճակը 25 տարի է՝ ծանր է, և դա 50 տոկոսով բացատրվում է նրանով, որ մեր երկու հարևանները չեն ցանկանում, որ Հայաստան պետությունն ընդհանրապես գոյություն ունենա։
Այնպես որ՝ երանելի, կատարելապես անվտանգ և բարգավաճ պայմաններում մենք երբեք չենք ապրի։ Մյուս 50 տոկոսի պատճառը, իհարկե, մեր բոլոր իշխանությունների ապիկարությունն ու ագահությունն է։ Բայց այդ իշխանությունները՝ անկախ նրանից, թե ինչպես են ընթանում ընտրությունները, մե՛նք ենք ձևավորում։ Իսկ ահա այդ վերջին պնդման հետ ոչ ոք չի ուզում համաձայնել»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
15426 դիտում
10:53 28-04-2018
Հարգարժան իշխանություններ, Ռուսաստանին մի՛ խառնեք այս պատմությանը. «Առավոտ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը