15426 դիտում
10:53 28-04-2018
Հարգարժան իշխանություններ, Ռուսաստանին մի՛ խառնեք այս պատմությանը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ռուսաստանը կընդունի հայաստանյան ցանկացած իշխանության: Հայաստանյան ցանկացած իշխանություն կձգտի լավ հարաբերություններ կունենալ Ռուսաստանի հետ: ՌԴ ռազմաբազայի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր հասարակության ճնշող մեծամասնության մեջ կա կոնսենսուս, և հիմնական՝ իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը համաձայն են, որ այդ կառույցները պետք է պահպանվեն:
Հետևաբար, այս հեղափոխությունը մեր ժողովուրդների և պետությունների բարեկամական կապերին ամենևին էլ չի խանգարում և չի խանգարելու: Նրանք, ովքեր հակառակն են պնդում, մտածում են ոչ թե մեր ժողովուրդների և պետությունների, այլ, այսպես ասենք՝ այլ բաների մասին: Եվ ավելին՝ այդ մարդիկ անվստահություն են սերմանում երկու բարեկամ ազգերի մեջ:
«Այս շարժումը Ռուսաստանի դեմ է» կեղծ, սադրիչ և վտանգավոր թեզը պաշտպանողներ կան թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնակատարներին Մոսկվա ուղարկելը և Պուտինի աշխատակազմից 4 տողանոց «սատարող» հայտարարություն կորզելն այդ շրջանակներում է:
Դե, իսկ հետո համապատասխան տեղերից ռուսաստանյան հեռուստաալիքներին հրահանգ է տված՝ այդ կեղծ թեզն առաջ տանելու, և հաստիքային քարոզիչները, նաև հայկական ազգանուններով, հիշում են հին երգը՝ «սա մայդան է»՝ չնայած տեսական և գործնական առումով ապացուցվել է, որ վերջին իրադարձությունները «մայդանին» ամենևին նման չեն:
Ինչո՞ւ եմ ես «մայդանի» մասին խոսակցությունները սադրանք համարում: Որովհետև քաղաքական և «տեղեկատվական» փորձառություն չունեցող մարդիկ բուռն հակաքարոզչություն են ծավալում այդ կեղծ թեզի հետ՝ կամա թե ակամա քննադատելով Ռուսաստանի քաղաքականությունը: Քանի որ մեր հասարակական-քաղաքական դաշտում շատ մարդիկ ղեկավարվում են էմոցիաներով, այս փոխազդեցությունը բնական է: Բայց ինչպես և բազմաթիվ այլ դեպքերում, ես կարծում եմ, որ որևէ բան ասելուց կամ գրելուց առաջ պետք է գոնե 5 րոպե մտածել:
Այնպես որ, Հայաստանի հարգարժան իշխանություններ, Ռուսաստանին մի՛ խառնեք այս պատմությանը: Նախ՝ դա անարդյունավետ է, երկրորդ՝ մտածեք, խնդրում եմ, ձեր արժանապատվության և երկրի վարկի մասին: Բայց եթե նույնիսկ իշխանությունները փորձում են «տղա բերել», դուք, հարգարժան քաղաքացիներ, լուրջ մի ընդունեք այդ փորձերը, բանավեճի մեջ մի մտեք: Հետաձգենք Ռուսաստանի թեման ավելի հանդարտ ժամանակների համար»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2615 դիտում
10:48 01-03-2017
Ոչ ոք չի ուզում համաձայնել, որ ինքն է իշխանություններ ձևավորում. «Առավոտ»
4908 դիտում
10:52 11-10-2017
Հարգարժան քաղաքական ուժեր, ձեզ մի քիչ թափ տվեք. «Առավոտ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը