38550 դիտում
14:37 02-03-2017
Շիրակի մարզում բախվել են դատավորի KIA-ն ու դատական կարգադրիչի Ford-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 11-րդ կմ-ում բախվել են Երևանի բնակիչ, 48-ամյա Բագրատ Մկրտչյանի վարած KIA մակնիշի 16 ՍՕ 006 համարանիշի և Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Ալեքսանյանի վարած Ford Transit մակնիշի 99 R 988 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Բ. Մկրտչյանն ու Ա. Ալեքսանյանը, ինչպես նաև վերջինիս ուղևոր՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Ֆելիքս Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներն ու ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Բ. Մկրտչյանն աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Ա. Ալեքսանյանը՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի դատարանի կարգադրիչ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+