2373 դիտում
19:55 02-03-2017
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական խմբի անդամներին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամներ, առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսոնին և իրավական վերլուծաբան Քսենիա Դաշուտինային:
Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները ուսումնասիրելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի գործառույթները, նույն դեպքերով հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմինների գործունեության նկատմամբ դատախազական հսկողության իրականացմանն առնչվող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կազմակերպությունների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ակտիվ և արդյունավետ աշխատանքը իրավապահ մարմինների հետ:
Արթուր Դավթյանը նշել է, որ էլեկտրոնային քվեարկության համակարգի ներդրումը, ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումն ու նոր Ընտրական օրենսգրքով նախատեսված այլ կարգավորումները հնարավորություն են ստեղծում բարձր որակի ընտրական գործընթաց կազմակերպելու համար, ապահովում են դրա թափանցիկությունն ու նպաստում ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դոնալդ Բիսոնը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հետ աշխատելու ՀՀ դատախազության պատրաստակամությունը, ընդգծելով, որ դա կնպաստի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
939 դիտում
15:43 03-12-2015
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական խմբի պատվիրակությանը
1325 դիտում
18:16 10-06-2021
ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
1231 դիտում
15:09 27-02-2017
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Այս բաժնից
577 դիտում
19:31 24-10-2024
Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները
613 դիտում
19:19 24-10-2024
Քննարկվեցին հայ-եգիպտական տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր
433 դիտում
19:07 24-10-2024
Անահիտ Մանասյանն այցելել է «Փրկություն» հասարակական կազմակերպություն