16616 դիտում
12:59 05-03-2017
Վարչապետ ա, կարա հայտարարի, կարա չհայտարարի. արջը մեծ գազան է, ինչ ուզի, կանի. Մանվել Գիգորյանը՝ ՀՀ վարչապետի մասին
«Վարչապետ ա, կարա հայտարարի, կարա չհայտարարի. մի հատ սենց խոսք կա, ասում ա՝ արջը մեծ գազան է, ինչ ուզի կանի»,-այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ անորակ վառելիքի պատճառով զինտեխնիկան չի գործել:
«Ես անձամբ ամսի 2-ին ընդեղ եմ էլե, նման տեխնիկա չեմ տեսել, որ վառելիքի… կարող ա, տեխնիկաներ եղել են, կարող ա վառելիքի… բայց ես անձամբ չեմ տեսել»,-նշեց Մ. Գրիգորյանը:
Նա հավելեց, որ վարչապետի այդ հայտարարությունն անպայման կստուգվի. «Բա կստուգեն, տենց բան չկա՝ ասվի, հետո չստուգվի: Բանակին թող ավելի զգուշ ըլնեն, նայեն, ստուգեն: Միշտ էլ թերություններ էղեր ա: Ես անձամբ փոխնախարար եմ էղե, ակումլյատորն էլ չի աշխատել, վառելիքն էլ, ձմեռը վախտ ա եղել, սառել ա, Պարսկաստանից ենք բերել: Անորակ բաներ ստացվել ա, բայց վռազ ուղղել են, դզել են: Միշտ էլ նման թերություններ եղել են: Կլնի, թերություններ են, որ ընտանիքներում էլ են լինում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարտի 1-ին սկանդալային հայտարարության մեջ ասվում էր, որ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, քանի որ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում և շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում. «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2977 դիտում
22:14 26-12-2019
Այսինքն՝ ով ուզի, երբ ուզի, ում ուզի, լսի՞. ոնց որ բռնեք մարդու վրա «ժուչոկ» դնեք». Սասուն Միքայելյան. news.am
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան