211652_close_icon
views-count7644 դիտում article-date 21:06 07-03-2017

Մոսկվայում «սառցե» անձրևի պատճառով մարմնական վնասվածք է ստացել 70 մարդ

Մոսկվայում փողոցները սահադաշտի են վերածվել՝ նախօրեին տեղացած սառցե անձրևի հետևանքով: Այս մասին հայտնում է TACC-ը: Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ ավելի քան 70 մարդ մարմնական վնասվածք է ստացել: Եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են խցանումների, ճանապարհատրանսպորտային պատահարների: Արտակարգ իրավիճակների նախարարությունը իր հսկողության տակ է վերցրել մայրաքաղաքի վտանգավոր հատվածների ավտոճանապարհները, ինչպես նաև երկաթգիծ կայարաններն ու օդանավակայանները: Մայրաքաղաքում մերկասառույցի պատճառով հայտարարվել է վտանգի «դեղին» մակարդակ:

Նմանատիպ նյութեր