211652_close_icon

Գերմանիան Անկարայի վրա կիրառում է ճնշման բոլոր լծակները. Թուրքիայի ԱԳ նախարար

views-count3705 դիտում article-date 14:08 08-03-2017
Գերմանական իշխանությունները ճնշման բոլոր տեսակները կիրառում են Անկարայի վրա՝ արգելելով թուրք քաղաքական գործիչների ելույթները Գերմանիայում Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հարցով հանաքվեից առաջ։ Նման մեղադրանքներ է ուղղել Գերմանիայի հասցեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն Hurriyet թերթին տված հարցազրույցում։ «Կիրառվում են բոլոր լծակները։ Նրանք փորձում են չեղարկել մեր բոլոր միջոցառումները աննախադեպ մեծ ճնշման միջոցով։ Դա բացառապես ռեպրեսիվ համակարգ է։ Սակայն ոչ ոք չի կարող կանգնեցնել ինձ»,-հայտարարել է Չավուշօղլուն։ Նա կրկնել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե Գերմանիայի կիրառած քաղաքականությունը նման է ժամանակին նացիստների կիրառած մեթոդներին։

Նմանատիպ նյութեր