2340 դիտում
11:32 08-03-2017
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը կփոխվի. Հայտնի է նոր դեսպանի անունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 9-ին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը պաշտոնաթող կլինի: Այդ պաշտոնին Օլեգ Եսայանին կփոխարինի Վարդան Տողանյանը: Այդ մասին հաղորդել է IA REGNUM-ը՝ հղում կատարելով ՀՀ նախագահի վարչակազմի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աղբյուրներին:
Վարդան Տողանյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (միջազգային հարաբերությունների բաժինը), ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան: 2001թ. ավարտել է ՌԴ գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտուրան:
Տողանյանի անունը նշվում է այսպես կոչված «Պանամայի փաստաթղթերում», որը տեղեկություններ է պարունակում օֆշորներում գրանցված ընկերությունների և դրանց հետ առնչվող մարդկանց վերաբերյալ: Նշվում է նաև, որ 2014 թվականին Վարդան Տողանյանը դարձել է ադամանդի վերամշակմամբ զբաղվող «Շողակն» ընկերության բաժնետեր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1600 դիտում
11:26 23-06-2022
Հայտնի է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի անունը
657 դիտում
11:41 05-09-2022
ԱՄՆ իշխանություններն առաջիկայում կհայտարարեն ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի անունը
11071 դիտում
08:52 04-11-2020
Ի՞նչ կփոխվի Հայաստանի համար ԱՄՆ-ում Թրամփի կամ Բայդենի ընտրվելու դեպքում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
961 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1279 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»