Մարկ Ցուկերբերգը երկրորդ անգամ հայր կդառնա
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ իր կինը՝ Փրիսցիլլա Չանը, իրենց երկրորդ երեխային լույս աշխարհ կբերի։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Զույգն ունի մեկ դուստր և այժմ սպասում են երկրորդ դստեր ծնվելուն։
«Մենք կնոջս՝ Փրիսցիլլայի հետո ուրախ ենք հայտնել, որ սպասում ենք ևս մեկ դստեր ծնվելուն»,-գրառել է հայտնի միլիարդատերը։
Ցուկերբերգի և Չանի ավագ դուստրը ծնվել է 2015 թվականի դեկտեմբերի 2-ին։