211652_close_icon
views-count2542 դիտում article-date 12:58 10-03-2017

Հարավային Կորեայում նախագահի իմփիչմենթի հաստատումից հետո բախումներ են տեղի ունեցել

Հարավային Կորեայում այդ երկրի սահմանադրական դատարանի կողմից՝ նախագահ Պակ Կին Խեի իմփիչմենթը հաստատելուց հետո բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը։ Մայրաքաղաք Սեուլում ակցիաներից մեկի ժամանակ բախումներ են տեղի ունեցել նրա համախոհների ու հակառակորդների միջև, ինչի ժամանակ էլ 72-ամյա մի տղամարդ վնասվածքներ է ստացել, իսկ ավելի ուշ հիվանդանոցում մահացել։ Միջադեպից այլ մանրամասներ գործակալությունը չի հայտնում։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սահմանադրական դատարանը հաստատել է նախագահի իմփիչմենթը՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ, և նա անմիջապես պետք է հեռացվի իշխանությունից, իսկ առաջիկա 60 օրերի ընթցքում երկրում պետք է կազմակերպվեն վաղաժամկետ նախագահական ընտրութուններ։

Նմանատիպ նյութեր