211652_close_icon
views-count5931 դիտում article-date 15:52 20-09-2017

Հարավային Կորեայում տեղի է ունեցել «Հայկական մշակույթի օրեր» խորագրով միջոցառում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սեպտեմբերի 17-ին Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում տեղի ունեցավ «Հայկական մշակույթի օրեր» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված հայ-կորեական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Կորեայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Տոկիո) ու Կորեայի Հանրապետությունում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի աջակցությամբ, ելույթներով հանդես եկան Կորեայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան «Արարատը հայի աչքերով» լուսանկարների և հայ արհեստագործների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ: Հայկական ժողովրդական երաժշտության կատարումներով հանդես եկան տաղանդավոր երիտասարդ քանոնահար Մերի Մուսինյանը, «Տերյան» մշակութային կենտրոնի կառավարիչ Անուշիկ Հարությունյանը և «Գողթ» խումբը: Միջոցառման մասնակիցներին նաև հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու հայկական ազգային տարազին, որը ներկայացվեց «Տերյան» մշակութային կենտրոնի կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր