42059 դիտում
09:35 14-03-2017
Քրեականի նախկին աշխատակիցը, ազդեցություն ունենալով բազմաթիվ պետական մարմինների վրա, փորձում է տիրանալ օրինական կարգով գյուղացու վերցրած վարկով գնված հողատարածքին. գյուղացին արդարություն է պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Գեղամ Մելքոնյանը, հայտնվել է դատական քաշքշուկի մեջ, սակայն չի կարողանում վերականգնել արդարությունը:
Բանն այն է, որ նա 2015 թվականին համագյուղացի Արարատ Հարությունյանից օրենքով սահմանված կարգով գնել է հողատարածք, որը նախկինում օգտագործելիս է եղել նույն գյուղի բնակիչ Լևուշ Հովհաննիսյանը:
Առքուվաճառքի պայմանագիրը ստորագրելուց և գումարի մի մասը վճարելուց հետո Գ. Մելքոնյանը Լ. Հովհաննիսյանից պահանջել է ազատել հողատարածքները, սակայն մերժում ստանալով՝ դիմել է դատարան, իսկ Լ. Հովհաննիսյանը հակընդդեմ հայցով է դիմել դատարան` ձեռքբերման վաղեմության ուժով վերոնշյալ հողամասերի նկատմամբ իր` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով քաղաքացիական գործը, բավարարել է Գ. Մելքոնյանի հայցը, իսկ Լ. Հովհաննիսյանի հայցը` մերժել: Այնուհետև վերջինս վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել և վերաքննիչ դատարանի դատավորների կողմից կայացվել է դատական ակտ, ըստ որի` բեկանվել է առաջին ատյանի վճիռը և գործն ուղարկվել նոր քննության:
Այժմ 62-ամյա Գ. Մելքոնյանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Գյուղացին, մեծ հույսեր կապելով հողամասի հետ, վարկեր է վերցրել, սակայն, չնայած այն օրենքի տառին համապատասխան է գնվել, այսօր օգտագործելու իրավունք չունի, այն պատճառով, որ Լ. Հովհաննիսյանը հանդիսանում է քրեականի նախկին աշխատակից և լծակների շնորհիվ կարողանում է ազդել շատ ու շատ պետական մարմինների վրա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3248 դիտում
17:11 23-05-2017
200 մլն դոլար վարկով գնված ռուսական զինզինատեսակները Հայաստանին մատակարարվում են ժամանակից շուտ. Լևոն Այվազյան
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)