3251 դիտում
17:11 23-05-2017
200 մլն դոլար վարկով գնված ռուսական զինզինատեսակները Հայաստանին մատակարարվում են ժամանակից շուտ. Լևոն Այվազյան
Ռուսաստանից 200 մլն դոլար վարկով ձեռք բերված սպառազինության մատակարարումը Հայաստանին իրականացվում է առանց ուշացումների, նույնիսկ որոշ զինատեսակներ մատակարարվում են ժամանակից շուտ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել էր, որ ՌԴ-ն կշարունակի պաշտպանական զինտեխնիկայի մատակարարումը Հայաստանին, Բելառուսին և Ղազախստանին՝ պայմանագրերին համապատասխան: Լևոն Այվազյանը անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց, որ 2017 թ-ին սպառազինության մատակարարումը լինելու է ինչպես 200 մլն-ի շրջանակում, այնպես էլ ըստ ընթացիկ պայմանավորվածությունների:
Լևոն Այվազյանը ընդգծեց, որ զենքի բոլոր տեսակները ներկայացնել չի կարող, երբ հարկ լինի, դրա մասին համապատասխան հայտարարություն կարվի, բայց այն, ինչ 200 մլն-ի շրջանակում է ձեռքբերվում, հայտնի է, հրապարակված է:
Նմանատիպ նյութեր
14961 դիտում
23:17 21-04-2017
Grenke Chess Classic սուպերմրցաշար. Լևոն Արոնյանը ժամանակից շուտ հռչակվեց չեմպիոն
2194 դիտում
20:31 15-11-2014
Պուտինը ժամանակից շուտ չի լքի G-20-ը. Պեսկով
Այս բաժնից
448 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
472 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1084 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN