211652_close_icon
views-count3546 դիտում article-date 12:30 14-03-2017

Բաքվում պետք է հասկանան, որ Հայաստանն ու համանախագահող երկրները նույն լեզվով են խոսում. Սերժ Սարգսյան

Հայաստանը Երրորդ հանրապետության 25-ամյա իր յուրօրինակ շրջափուլն է անցել պետականաշինության որոշակի արժեքավոր փորձով, իր ձեռքբերումներով ու սխալներով, սակայն՝ ապագային ուղղված վստահ հայացքով: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ նախագահի հոդվածը հրապարակել է «[url=http://izvestia.ru/news/670520]Իզվեստիա[/url]»-ն։ «Այս ճանապարհը հեշտ չի եղել։ Չնայած 1988 թվականի երկրաշարժի հետևանքների հաղթահարմանը, մեզ պարտադրված պատերազմին, ներկայիս աշխարհի հետ տնտեսական կապերի խզմանը, էներգետիկական ճգնաժամին ու ու այլ պրոբլեմներին, Հայաստանը վստահ քայլեր ձեռնարկեց իր անկախ պետականության վերականգնման ուղղությամբ։ Եվ հենց այդ ձգտումն էլ միավորեց ու միավորում է աշխարհում սփռված շուրջ 10 մլն մեր հայրենակիցներին, ովքեր միասնական են Հայաստանը անվտանգ, ժողովրդավարական ու ծաղկող երկիր տեսնելու ցանկության մեջ։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի շարունակականության, Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ ներկայացնելու պայմաններում մենք մեր համակ ուշադրությունը սևեռել ենք երկրի պաշտպանունակության ամրապնդմանը, և զարմանալի չէ, որ առաջին կայացած ինստիտուտներից մեկը եղավ մեր բանակը, որն արդեն երկար ժամանակ համարվում է տարածաշրջանի ամենաուժեղ բանակներից մեկը։ Եվ այսօր, Հայաստանի զինված ուժերի կազմավորումից 25 տարի անց բանակը շարունակում է կատարելագործվել՝ ամրապնդելով իր օպերատիվ հնարավորությունները և զինվելով ժամանակակից սպառազինություններով, արդյունավետ կառավարման, ժողովրդավար կառավարման վերահսկման, միջազգային ռազմաքաղաքական համագործակցության համակարգերը։ Հայաստանը հետևողականորեն բարձրացնում ու ամրապնդում է իր պաշտպանունակությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում։ Մենք ստեղծել են միավորված զորախումբ, ՀՕՊ միասնական համակարգ, իսկ Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան։ Նշանակալի իրադարձություն հայ-ռուսական ռազմատեխնիկաան համագործակցության մեջ դարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 2013 թ-ին 102-րդ ռազմաբազա այցելելը, որը տեղակայված է Գյումրիում, որտեղ քննարկվեցին դրա ռազմատեխնիկական արդիականացման խնդիրները: Դրանց լուծման համար նպատակահարմար է Գյումրիում համատեղ պաշտպանական արդյունաբերական համալիրի նախագծի ստեղծման շահագրգիռ քննարկումը հայկական և ռուսական կողմերի միջև։ Ընդ որում՝ համալիրի բազմապրոֆիլ մասշտաբը հարկավոր է հաշվարկել այնպես, որ 102-րդ ռազմաբազայի արդիականացմանը զուգահեռ այն որպես հարթակ ծառայի Ռուսաստանի ու Հայաստանի հետ սահմանակից երկրների միջև գործնական ռազմաքաղաքական համագործակցության հաստատմանը՝ Ռուսաստանի համար սպառազինությունների ավանդական շուկա մուտքով: Այս ամենն ուղղված է բացառապես երկրի երաշխավորված անվտանգության ապահովման ու կայուն ժողովրդավարական զարգացման համար՝ ի շահ չլուծված զինված հակամարտություններով պայթյունավտանգ մեր տարածաշրջանի խաղաղության ու կայունության»,-նշել է ՀՀ նախագահը։ Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երաշխավոր՝ Հայաստանը շարունակում է հետևողական ու կառուցողական ջանքեր գործադրել ԵԱՀկ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու ուղղությամբ։ Այս մասին «Իզվեստիա»-ի հոդվածում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Անդրադառնալով Արցախի հակամարտության խնդրին՝ Ս. Սարգսյանը նշել է. «2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիան զգալի վնաս հասցրեց բանակցային գործընթացին ու կողմերի միջև վստահության վերականգնման ջանքերին։ Շփման գծում իրավիճակի սրացումը 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական անգամ ցույց տվեց հրադադարի ռեժիմի խախտման մեղավորներին ու ընդգծեց 2016 թվականին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների առաջնայնությունն ու հրադադարի պահպանման մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը Վերջապես, Բաքվում պետք է հասկանան, որ Հայաստանն ու համանախագահող երկրները նույն լեզվով են խոսում. քաղաքակիրթ աշխարհում բանակցություններին այլընտրանք չկա, պատերազմը ուղի չէ խնդրի լուծման և միայն երկխոսության միջոցով, այլ ոչ՝ այլընտանքների, հնարավոր է հասնել խաղաղության։ Մենք ելնում ենք նրանից, որ ազգի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը ներկայիս աշխարհկառուցման անբաժանելի մասն է հանդիսանում և հենց այդ սկզբունքի հիման վրա էլ պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը։

Նմանատիպ նյութեր