2141 դիտում
10:00 16-03-2017
Պետական կառավարման համակարգում շարունակում են շատ թանկ ավիատոմսեր գնել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պետական կառավարման համակարգում թեև ավելի քիչ թվով, բայց դեռևս շարունակում են թանկ գնով ավիատոմսերի գնումները։ Օրինակ, Սահմանադրական դատարանը մարտի 12-ի համար Երևան-Վենետիկ-Երևան 1 տոմսի համար վճարել 315.000 դրամ։
Սա այն դեպքում, երբ կարելի էր այն ձեռք բերել նաև 180-200 հազար դրամով։ Այսինքն, ավելի քան 100 հազար դրամ չի տնտեսվել։ Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարությանը փետրվարին Երևան-Գդանսկ 1 տոմսի համար վճարել է 662 հազար դրամ այն դեպքում, երբ հնարավոր էր այն գնել եռակի անգամ ցածր գնով 210-230 հազար դրամով։
Ընդ որում, պետական մեկ այլ գերատեսչության՝ գյուղնախարարությունը, ևս նույն օրը նույն չվերթով տոմս է գնել, որի համար վճարել է արդեն կրկնակի անգամ քիչ 331 հազար դրամ, թեև սա էլ իր հերթին է մոտ 100.000 դրամով ավելի թանկ, քան հնարավոր է գնել շուկայական արժեքով։ Սույն գերատեսչություններն այս ավիատոմսերը գնել են պետական համակարգի ավիատոմսերի գնման միակ իրավունքը ունեցող «Էկենգ» ընկերության միջոցով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4019 դիտում
09:22 29-10-2016
ՊՆ-ն շարունակում է թանկ ավիատոմսեր գնել. «Հայկական ժամանակ»
3273 դիտում
10:30 05-05-2016
Կառավարության անդամները շարունակում են բիզնես կարգի ավիատոմսեր գնել. «Ժողովուրդ»
5887 դիտում
10:03 14-02-2017
ՀՀ-ն ոսկին վաճառեց էժան, սկսեց գնել 3 անգամ թանկ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1417 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»