211652_close_icon

Անգելա Մերկելի պաշտոնական այցը Մոսկվա համաձայնեցված է, սակայն օրը կհայտարարվի ավելի ուշ

views-count2245 դիտում article-date 16:50 16-03-2017
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Մոսկվա այցելությունը և պայմանները հստակեցվել են, սակայն այցի օրը կհայտարարվի ավելի ուշ։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով նրանց հարցին, թե արդյո՞ք Մերկելը Մոսկվա է ժամանելու մայիսի 2-ին։ Նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նույնպես հայտնել էր լրագրողներին, որ Մերկելի այցելությունը Ռուսաստան արդեն համաձայնեցված է։

Նմանատիպ նյութեր