Առևտրի միջազգային էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվում, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է Gazeta.ru-ն։
Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0.23%-ով և 1 բարելի դիմաց կազմել 48,86 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիս ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0.12%-ով և 1 բարելի դիմաց կազմել 51.80 ԱՄՆ դոլար։