Հակառակորդը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ, արձակել շուրջ 140 կրակոց. ԱՀ ՊՆ
Մարտի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 140 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականցնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
[img]http://shamshyan.com/ups/images/0285975001489989319353025.jpg[/img]